Բոլիվուդյան դերասանուհի Պրիանկա Չոպրայի հարսանիքը՝ Հնդկաստանի շքեղ 5-աստղանի հյուրանոցում (լուսանկարներ)

15:43 • 04.12.18

Հնդկաստանում անցած շաբաթ տեղի է ունեցել 36-ամյա բոլիվուդյան հայտնի դերասանուհի Պրիանկա Չոպրայի և 26-ամյա երգիչ Նիք Ջոնասի՝ մի քանի օր տևած հարսանեկան արարողությունը, գրում է Daily Mail-ը: 


Ռաջաստանի շքեղ Umaid Bhawan Palace-ում տեղի ունեցած հարսանիքի թեման, ըստ երևույթին, եղել է վարդագույն, մանուշակագույն և նարնջագույն գամմայի մեջ: Արարողությանը հետևել է ընթրիքը, այնուհետև՝ երաժշտությամբ և պարերով ուղեկցվող խնջույքը, որը շարունակվել է մինչև ուշ գիշեր:


Ընտրված շքեղ հյուրանոցում մի գիշեր անցկացնելը 12,270 ֆունտ ստեռլինգ արժե:  
Պալատը կառուցվել է 1928-1943 թվականների ընթացքում: Այն բաժանված է երկու մասի. մեկում Ջոդհպուր թագավորական ընտանիքի մասնավոր նստավայրն է, մյուսում՝ հինգաստղանի հյուրանոցը:


2007 թվականին նույն հյուրանոցում էր անցկացվել բրիտանացի դերասանուհի Էլիզաբեթ Հըրլիի և հնդիկ գործարար Արուն Նայարի հարսանիքը: Ավելի ուշ զույգն ամուսնալուծվել է:

 

 





















Բոլիվուդյան դերասանուհի Պրիանկա Չոպրայի հարսանիքը՝ Հնդկաստանի շքեղ 5-աստղանի հյուրանոցում (լուսանկարներ)