Վալերի Լեոնտևը պատրաստվում է ավարտել կարիերան
Ռուսական էստրադայի ավագ սերնդի ներկայացուցիչ Վալերի Լեոնտևը, որն արդեն բեմի վրա է չորս տասնամյակից ավելի, հայտնել է կարիերան ավարտելու մտադրության մասին:
Ինչպես նշում է woman.ru-ն, 69-ամյա արտիստը ցանկանում է գնալ վաստակած հանգստի:
Սակայն մինչ այդ Լեոնտևը 2019թ. կնշի 70-ամյակը, «Ես կվերադառնամ» խորհրդանշական խորագրով մեծ համերգ կտա Կրեմլում: Միայն այս երկու կարևոր իրադարձությունից հետո արտիստը կավարտի կարիերան:
«Ցանկանում եմ հրաժեշտ տալ այս պատմությանը, որքա՞ն կարելի է: Շատ եմ հոգնել, ուղղակի պառկելու եմ»,-ասել է Լեոնտևը:
Երկրպագուների մի մասը չի բացառում, որ երգիչն առողջական խնդիրներ ունի:













