ԱՄՆ-ում հայտնել են 2018թ. լավագույն ֆիլմերը

16:33 • 05.12.18

Կինոարվեստների ամերիկյան ինստիտուտը (AFI) հրապարակել է այս տարվա լավագույն ֆիլմերի, ինչպես նաև հեռուստածրագրերի ցանկը:

Ինչպես նշվում է afi.com կայքում, լավագույն ֆիլմերի ցանկում է ներառվել 11 ֆիլմ՝ «Կլանի սև անդամ», «Սև հովազ», «Ութերորդ դասարան», «Ֆավորիտ», «Հովվի օրագիրը», «Կանաչ գիրք», «Եթե Բիլ փողոցը խոսել կարողանար», «Մերի Փոփինսը վերադառնում է», «Խաղաղ վայր», «Աստղ է ծնվել», «Roma»:

Այս ֆիլմերի շարքում կինոքննադատներն առանձնացրել են ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Roma»-ն՝ դրան հատուկ մրցանակ շնորհելով:

Հայտնի է, որ Կինոարվեստների ամերիկյան ինստիտուտը ստեղծվել է 1967թ.: Դրա նպատակն է ԱՄՆ կինոժառանգության պահպանությունը: Որպես կանոն՝ AFI-ի վարկածով լավագույն ֆիլմերը դառնում են հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխության թեկնածուներ:

 

 

ԱՄՆ-ում հայտնել են 2018թ. լավագույն ֆիլմերը