Քիթ Հարինգթոնը խոստովանել է, որ այլևս չէր ցանկանա նկարահանվել «Գահերի խաղ»-ում
Հայտնի դերասան Քիթ Հարինգթոնը՝ Ջոն Սնոուի դերակատարը, պատմել է, որ այլևս չէր ցանկանում նկարահանվել ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալում, գրում է life.ru-ն:
Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ խաղընկերների հետ բաժանումն իր համար բավականին դժվար էր, սակայն նա չէր ցանկանա վերադառնալ հեռուստանախագիծ:
«Կուզենայի՞ արդյոք վերադառնալ նկարահանման հրապարակ ու մի քիչ էլ աշխատել՝ ո՛չ այս կյանքում»,-ասել է Հարինգթոնը:
«Գահերի խաղը» հեռուստասերիալի ավարտական սեզոնի նկարահանումներն արդեն ավարտված են, պրեմիերան նախատեսված է 2019 թվականին։
Նշենք, որ «Գահերի խաղը» ամերիկյան ֆենթեզի ժանրի դրամատիկ հեռուստասերիալը ստեղծվել է գրող Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարի հիման վրա։ Հեռուստասերիալը ստեղծվել է Դեյվիդ Բենիոֆի և Դ. Բ. Ուեյսի կողմից՝ HBO հեռուստաալիքի պատվերով։










