Բիլ Գեյթսը ներկայացրել է տարվա լավագույն գրքերը
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը հրապարակել է 5 գրքից բաղկացած մի ցանկ, որում ներառված են 2018 թվականին նրա ուշադրությանն արժանացած լավագույն գրքերը:
«Այս տարի իմ գրքերի ցանկը բավական էկլեկտիկ է: Մեդիտացիայի գործնական ուղեցույցից մինչ ինքնավար զենքի մեջ խորը ընկղմում...», - գրել է Գեյթսն իր բլոգում:
Microsoft-ի հիմնադիրը խորհուրդ է տալիս կարդալ Տարա Ուեսթովերի «Educated» («Աշակերտուհին») գիրքը, Փոլ Շարրեի «Ոչ ոքի բանակը» («Army Of None») գիրքը, Ջոն Կարեյրուի «Վատ արյուն» («Bad Blood») գիրքը, ինչպես նաև Յուվալ Նոյ Հարարիի «21 դաս 21-րդ դարի համար» («21 Lessons For The 21st Century») և Էնդի Պադդիկոմբի «Մեդիտացիա և գիտակցում» («The Headspace Guide to Meditation and Mindfulness») գրքերը:
Գեյթսի խոսքով՝ գիրքը ցանկացած առիթով հիանալի նվեր է:










