Հրապարակվել է 2018թ. ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցանկն՝ ըստ Forbes-ի

03:52 • 06.12.18

Ամերիկյան Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է այս տարվա ամենաբարձր վարձատրվող երաժշտական խմբերի և երաժիշտների վարկանշային աղյուսակը, որը գլխավորում է իռլանդական U2 ռոք խումբը: Պարբերականի տվյալներով՝ 12 ամսում խումբը վաստակել է 118 միլիոն դոլար:

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել բրիտանական Coldplay ռոք խումբը՝ 115.5 միլոն դոլար եկամտով, իսկ առաջատար եռյակը եզրափակել է բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը, որը մեկ տարում 110 միլիոն դոլար է վաստակել:

Տարվա ամենաբարձր վարձատրվող երաժիշտների հնգյակում են հայտնվել նաև Բրունո Մարսը՝ 100 միլիոն դոլար եկամտով և Քեթի Փերին, որը մեկ տարում վաստակել է 83 միլիոն դոլար:

Առաջատար տասնյակում են ներառվել նաև երգչուհի Թեյլոր Սվիֆթը, ռեփեր Ջեյ Զին, Guns N' Roses ռոք խումբը, Pink Floyd ռոք խմբի վոկալիստ Ռոջեր Ուոթերսը և ռեփեր Շոն Քոմսը, որը հայտնի է նաև Դիդդի անունով:

Հրապարակվել է 2018թ. ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցանկն՝ ըստ Forbes-ի