Հրանտ Դինքի անվան հիմնադրամը «Ժամանակակից արվեստը Հայաստանում» խորագրով սեմինարների շարք է նախաձեռնել Ստամբուլում
Ստամբուլում գործող Հրանտ Դինքի անվան հիմնադրամը նախաձեռնել է «Ժամանակակից արվեստը Հայաստանում» խորագրով սեմինարների շարք, որի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 7-ին:
Ինչպես հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը, սեմինարներին ներգրավված են լինելու արվեստագետներ, մտավորականներ և գիտնականներ Հայաստանից, սփյուռքից և Թուրքիայից:
Բոլոր սեմինարները կանցկացվեն Ստամբուլում:
Նախատեսվում է, մասնավորապես, Բեյրութի ամերիկյան համալսարանի արվեստի պատմության դասախոս Անժելա Հարությունյանի, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի, արվեստագետ Սարգսի և նկարիչ Ռուբեն Մալայանի մասնակցությունը ծրագրին որպես բանախոսներ:
Հրանտ Դինքի անվան հիմնադրամը հիմնվել է 2007թ.-ին Դինք ընտանիքի կողմից, հիմնադրամի նպատակն է նպաստել թուրք և հայ հասարակությունների միջև երկխոսությանն ու Հայաստան-Թուրքիա-Եվրոպա մշակութային փոխգործակցությանը:










