Հրապարակվել է «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի առաջին թիզերը (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է ամերիկյան հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին` ութերորդ եթերաշրջանի առաջին թիզերը:
Դրա տևողությունը մոտ կես րոպե է: Թիզերում ցուցադրված է՝ ինչպես է ցրտի ալիքը սառեցնում գայլի, վիշապի արձանները, մինչդեռ մյուս կողմից կրակի լեզուները «կուլ են տալիս» առյուծի արձանը: Այս ամենի հետևանքով սառույցն ու կրակը բախվում են:
Թիզերից պարզ է դառնում, որ վերջին եթերաշրջանը եթեր դուրս կգա 2019թ. ապրիլին:
Հիշեցնենք, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալը, որը նկարահանվում է 2011 թվականից, 38 «Էմմի» մրցանակի է արժանացել:










