Հայտնի են դարձել «Գրեմմի-2019»-ի հավակնորդները

21:38 • 07.12.18

Ամերիկյան ձայնագրման ակադեմիան հայտնել է հեղինակավոր մրցանակի հավակնորդների անունները 4 անվանակարգում՝ «Լավագույն նոր կատարող», «Տարվա լավագույն ձայնագրություն», «Տարվա ալբոմ», «Տարվա երգ»:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, «Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում հաղթանակի համար պայքարելու են Լեդի Գագայի և դերասան Բրեդլի Քուփերի Shallow, Քենդրիկ Լամարի All the Stars և դիջեյ Անտոն Զասլավկու The Middle երգերը:

«Տարվա ալբոմ» անվանակարգում ներկայացված են Քարդի Բիի Invasion of privacy, Բրենդի Քարլայլի By the way, I forgive you, Դրեյքի Scorpion, Քեյսի Մասգրեյվսի Golden Hour և «Սև հովազ» ֆիլմի ալբոմ-սաունդթրեքը:

«Տարվա երգ» անվանակարգում ընտրություն կարվի All the Stаrs, In My Blood, The Middle, Boo`d Up, Shallow, God`s Plan, The Joke և This is America երգերի միջև:

Գրեմմիի մրցանակաբաշխության արարողությունը կկայանա Լոս Անջելեսում փետրվարի 10-ին:

 

Հայտնի են դարձել «Գրեմմի-2019»-ի հավակնորդները