Շոն Փենը վավերագրական ֆիլմ է նկարահանում Խաշոգջիի սպանության մասին

15:25 • 07.12.18

Հոլիվուդյան հայտնի դերասան Շոն Փենը ժամանել է Թուրքիա ու հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնականի հետ, որպեսզի տեղեկանա սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սկանդալային սպանության մանրամասներին:

Daily Mail-ը հիշեցնում է, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, որտեղ մուտք էր գործել հոկտեմբերի 2-ին ու սպանվել ներսում սպասող հանցախմբի կողմից:

Էրդողանի օգնական Յասին Աքթայը պատմել է, որ կրկնակի «Օսկար»-ի առաջադրված աստղն իրենից հարցազրույց է վերցրել վավերագրական ֆիլմի համար:

Հայտնի է, որ Շոն Փենը նախատեսել է նաև հանդիպել Խաշոգջիի հարսնացուին:

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Փենը նկարահանում է արել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքի մոտ:

Օրերս ամերիկացի սենատորները Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջինա Հասփելի հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ Խաշոգջիի սպանության հետևում, անկասկած, կանգնած է թագաժառանգ արքայազն Մոհամադ բին Սալմանը, որին լրագրողը կենդանության օրոք շատ է քննադատել:

 

The Oscar-winning actor and filmmaker was seen working with a film crew in the Turkish city on Wednesday 

Penn seen near Saudi Arabia's consulate building, in Istanbul where he is working on a documentary on Jamal Khashoggi's murder 

Yasin Aktay, an adviser to Turkey's President Recep Tayyip Erdogan, says he was interview by  Sean Penn( pictured in Ankara, Turkey on Wednesday)