Ալեքսանդր Ռոզենբաումը թռիչքի ժամանակ փրկել է օդանավում ուշաթափված մի կնոջ

10:30 • 07.12.18

Ռուսաստանցի երաժիշտ Ալեքսանդր Ռոզենբաումն առաջին բուժօգնություն է ցույց տվել Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթի ժամանակ ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով ուշագնաց եղած կնոջը, գրում է lenta.ru-ն:

Նշվում է, որ էկոնոմ դասի ուղևորներից մի կին թռիչքի վերջում իրեն վատ է զգացել ու հանկարծակի ուշաթափվել: Կնոջն առաջին օգնություն է ցույց տվել Ռոզենբաումը, որը թռչում էր նույն օդանավի բիզնես դասով: Նա արհեստական շնչառություն է տվել կնոջը, ինչից հետո տուժածն ուշքի է եկել:

Հայտնի է, որ օդանավի վայրէջքից հետո ուղևորին փոխանցել են բուժաշխատողներին: Կնոջը փրկած երաժիշտը որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը:


Ռուսաստանի ժողովրդական արտիստ և մի շարք հիթային երգերի հեղինակ Ալեքսանդր Ռոզենբաումը մասնագիտությամբ բժիշկ է. նա 1974 թվականին ավարտել է Լենինգրադի առաջին բժշկական ինստիտուտն ու որոշ ժամանակ աշխատել շտապօգնության ծառայությունում:

Ալեքսանդր Ռոզենբաումը թռիչքի ժամանակ փրկել է օդանավում ուշաթափված մի կնոջ