Պամելա Անդերսոնը մտահոգված է Իտալիայում տիրող քաղաքական իրավիճակով
Ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել Պամելա Անդերսոնը մտահոգություն է հայտնել Իտալիայում տիրող քաղաքական իրավիճակի առնչությամբ: Նա այդ մասին գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում՝ իրավիճակը համեմատելով անցյալ դարի 30-ական թվականների հետ:
«Իտալիան հրաշալի երկիր է, ես այն շատ եմ սիրում՝ իտալական խոհանոցը, նորաձևությունը, արվեստը, պատմությունը, սակայն շատ մտահոգված եմ ներկայիս միտումներով, որոնք 1930-ականներն են հիշեցնում», - ասվում է գրառման մեջ:
Դերասանուհու խոսքով՝ Իտալիայում հանրային բոլոր ոլորտներում վախի և անպաշտպանության մթնոլորտ է, փախստականների և ներգաղթյալների դեմ հարձակումներ են տեղի ունենում: Նա նաև ընդգծել է, որ երկրում խորանում է տնտեսական ճգնաժամը:










