Չխամրող գեղեցկուհի Մոնիկա Բելուչին՝ Մարաքեշի միջազգային կինոփառատոնին (լուսանկարներ)
Համաշխարհային կինոյի ամենագեղեցիկ աստղերից մեկը՝ Մոնիկա Բելուչին, Մարոկկոյում մասնակցել է Մարաքեշի 17-րդ միջազգային կինոփառատոնին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 54-ամյա իտալուհին մասնակցության առաջին օրը կրել է երկարափեշ կիպ զգեստ ու կարճ բաճկոն՝ ընդգծելով տարիքի ու ժամանակի նկատմամբ «անխոցելի» գեղեցիկ մարմինը:
Մինչդեռ փակման արարողությանը նա ներկայացել է կարմիր նախշերով, լայն ձևվածքով երկարափեշ զգեստով, որով ոչ պակաս անթերի տեսք է ունեցել:
Պարբերականը նկատում է, որ երկու օրն էլ Բելուչիի տրամադրությունը շատ բարձր է եղել, ու նա հաճույքով լուսանկարիչների առաջ կեցվածք է ընդունել կարմիր գորգին:























