Ումա Թուրմանը «միացել» է Փարիզում «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիային

12:28 • 09.12.18

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ումա Թուրմանը «միացել» է Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիային, այս մասին դերասանուհին հայտնել է Instagram-ի իր էջում՝ հրապարակելով լուսանկար Փարիզից:

«Ամենուրեք ծխային ռումբեր են ու ոստիկանություն», - գրել է Թուրմանը:

Լուսանկարում հայտնի դերասանուհին կանգնած է դեղին անթև բաճկոններով մարդկանց ամբոխի ֆոնին:

Հիշեցնենք, որ Փարիզում «դեղին անթև բաճկոնների» շաբաթօրյա բողոքի ակցիայի մասնակիցների շրջանում ձերբակալվածների թիվը հասել է 1550-ի:


«Դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից:

Ումա Թուրմանը «միացել» է Փարիզում «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիային