289 մլն դիտում՝ 24 ժամում. նոր «Վրիժառուներ»-ի թրեյլերը ռեկորդ է սահմանել համացանցում (տեսանյութ)

13:19 • 09.12.18

Դիսնեյ կինոստուդիայի նոր՝ «Վրիժառուներ. Խաղի ավարտ» ֆանտաստիկ ֆիլմի առաջին թրեյլերը համացանցում դիտելիության ռեկորդ է սահմանել:

Ինչպես նշում է hollywoodreporter.com-ը, Marvel Studios-ի տվյալներով՝ թրեյլերը մեկ օրում դիտել են 289 մլն անգամ:

«Շնորհակալ ենք աշխարհում լավագույն երկրպագուներին, որոնց շնորհիվ սա դարձավ պատմության մեջ ամենաշատ դիտված թրեյլերը. 289 մլն դիտում՝ 24 ժամում»,- նշվում է Marvel Studios-ի թվիթերյան հաղորդագրությունում:

Նախկին ռեկորդակիրը «Վրիժառուներ. Անվերջության պատերազմ» ֆիլմի թրեյլերն էր՝ մեկ օրում 230 մլն դիտում ցուցանիշով:

Երրորդ տեղում «Առյուծ արքա» անիմացիոն ֆիլմի թրեյլերն է, որը 24 ժամում դիտվել է 224,6 մլն անգամ:

«Վրիժառուներ. Խաղի ավարտ» ֆիլմի պրեմիերան կկայանա 2019թ. ապրիլի 26-ին:

 

289 մլն դիտում՝ 24 ժամում. նոր «Վրիժառուներ»-ի թրեյլերը ռեկորդ է սահմանել համացանցում (տեսանյութ)