«Մանկական Եվրատեսիլ 2019»-ը կանցկացվի Լեհաստանում

06:55 • 11.12.18

2019 թվականին «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը կանցկացվի Լեհաստանում: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի պետական հեռուստատեսության տնօրեն Յացեկ Կուրսկին, հաղորդում է TVP- ն:

«Մենք պատրաստ ենք ինչպես կազմակերպչական, այնպես էլ ստեղծագործական առումով»,- ասել է Կուրսկին՝ վստահեցնելով, որ «Մանկական Եվրատեսիլ 2019»-ը  «կհիշվի երկար տարիներ»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի մրցույթին հաղթել էր Լեհաստանի ներկայացուցիչ, 13-ամյա Ռոքսանա Վենգելը:

«Մանկական Եվրատեսիլ 2019»-ը կանցկացվի Լեհաստանում