Մոսկվայում կկառուցեն Անտոնիո Գաուդիի գլուխգործոցներից մեկի կրկնօրինակը
Հանրահայտ ճարտարապետ Անտոնիո Գաուդիի կառուցած «Բալիոյի տան» ճակատամասի կրկնօրինակը կկառուցվի Մոկվայի «Երազանքի կղզի» զբոսայգու տարածքում: Այս մասին հայտնում է Euromag-ը:
Գաուդիի ինքնատիպ ճարտարապետական գլուխգործներից մեկը հանդիսացող կառույցը, որը հայտնի է նաև «Ոսկորների տուն» անվանմամբ, Բարսելոնայի տեսարժան վայրերից մեկն է: Շենքի հիմնական յուրահատկությունն ուղիղ գծերի բացակայությունն է:
«Երազանքի կղզի» թեմատիկ զբոսայգին կառուցման փուլում է գտնվում: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ դա ամենամեծ փակ զվարճանքների այգին է ոչ միայն Ռուսաստանում, այլև ողջ աշխարհում: Այգին նախատեսում են բացել 2019-ին:










