«Բոհեմյան ռապսոդիա»-ն ճանաչվել է 20-րդ դարի ամենահայտնի երգը
Բրիտանական Queen ռոք խմբի հիթերից մեկը՝ «Բոհեմյան ռապսոդիա»-ն (Bohemian Rhapsody), Universal Music Group երաժշտական ընկերության կողմից ճանաչվել է 20-րդ դարի ամենահայտնի երգը, ինչպես նաև բոլոր ժամանակների ամենահայտնի ռոք երգը:
Ինչպես նշում է variety.com-ը, 1975թ. ներկայացված A Night at the Opera ալբոմում ներառված հիթը աշխարհի խոշորագույն սթրիմինգային ծառայություններում լսվել է ավելի քան 1.6 մլրդ անգամ:
Խմբի կիթառահար Բրայան Մեյը նշել է, որ շատ ուրախ է այս նվաճման համար:
«Բոհեմյան ռապսոդիա»-ն ձայնագրվել է 1975թ. ու պրեմիերայից հետո շաբաթներ շարունակ գլխավորել համաշխարհային երաժշտական հիթ շքերթները:
Դրա քավր տարբերակները ներկայացրել են բազմաթիվ կատարողներ, այդ թվում՝ Քանյե Ուեսթը, Ռոբի Ուիլյամսը, Մոնսերատ Կաբալյեն ու Էլթոեն Ջոնը:










