The Spice Girls խմբի մենակատար Մելանի Բրաունը հոսպիտալացվել է
The Spice Girls խմբի մենակատար Մելանի Բրաունն Instagram-ի հետևորդներին հայտնել է իր առողջական խնդիրների մասին:
Երգչուհին ասել է, որ կոտրվել են երկու կողոսկրերն ու ձեռքը: Սակայն, Բրաունը չի նշել, թե որտեղ և ինչ հանգամանքներում է վնասվածքներ ստացել:
Նա տեղեկացրել է, որ վիրահատությունը տևել է երեք ժամ, և այժմ ինքն անշարժ պառկած է:
Երգչուհին նաև շնորհակալություն հայտնել բժիշկներին հոգատարության, իսկ ընկերուհիներին՝ The Spice Girls խմբի աղջիկներ Ջերի Հոլլիուելլին, Էմմա Բանթոնին և Մել Սիին՝ կյանքի դժվարին պահին իր կողքին լինելու և աջակցելու համար:










