Դերասան և ռեժիսոր Միկելե Պլաչիդոն հայտնվել է Ուկրաինայի «սև ցուցակում»
Ուկրաինայի մշակույթի նախարարությունը համալրել է այն մարդկանց ցուցակը, որոնք վտանգ են ներկայացնում երկրի համար: Ըստ նախարարության պաշտոնական կայքէջի՝ ուկրաինական «սև ցուցակում» է հայտնվել նաև «Սպրուտի» աստղ Միկելե Պլաչիդոն:
Մշակույթի նախարարությունում համոզված են, որ իտալացի մշակութային գործիչը նույնքան սպառնալիք է ներկայացնում Ուկրաինայի ազգային անվտանգությանը, որքան, օրինակ, Լեոնիդ Յարմոլնիկը, ռեփեր Գուֆը կամ Ալիսա Ֆրեյնդլիխը:
Ուկրաինայի Անվտանգության ծառայության որոշմամբ՝ երկրի տարածքում արգելվել է իտալացի դերասանի մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրությունը:
Պլասիդոյից բացի «սև ցուցակում» են ներառվել ևս 144 մշակութային գործիչ և գործարար: Նրանք հիմնականում ազգությամբ ռուսներ են, բայց կան նաև օտարերկրյա գործիչներ՝ Ժերար Դեպարդյեն և Սթիվեն Սիգալը:










