Գոլումի կերպարը մարմնավորած դերասանը նմանակել է Թերեզա Մեյին (տեսանյութ)

19:55 • 12.12.18

Անգլիացի դերասան Էնդի Սերքիսը, որը «Մատանիների տիրակալը» եռերգության էկրանավորման մեջ մարմնավորել է Գոլումի կերպարը, նմանակել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին:

Ինչպես հայտնում է Euromag-ը, նմանակման թեման Միացյալ Թագավորության՝ Եվրամիության կազմից դուրս գալու ընթացակարգն է, որը հայտնի է Brexit անվանումով:

Աղբյուրը նշում է, որ դերասանը Brexit-ի հարցով կրկնակի քվեարկության կողմնակիցն է:

Դերասան և կինոռեժիսոր Էնդի Սերքիսը «Ոսկե գլոբուս», BAFTA և «Էմմի» մրցանակաբաշխության հավակնորդներից է:

Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդվել էր, Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կարող է դեկտեմբերի 12-ին, անվստահություն հայտնել վարչապետ Թերեզա Մեյին:

 

Գոլումի կերպարը մարմնավորած դերասանը նմանակել է Թերեզա Մեյին (տեսանյութ)