Ջենիֆեր Լոպեսը 2 օրում 12 տարբեր կերպարներով է հանդես եկել (լուսանկարներ)
Ամերիկյան հայտնի երգչուհի, դերասանուհի և պարուհի Ջենիֆեր Լոպեսն անցած 48 ժամում հաջողացրել է 12 անգամ զգեստափոխվել, գրում է Daily Mail-ը:
Պարբերականը նկատում է, որ 49-ամյա աստղի կերպարները մեկը մյուսին չեն զիջել ոճայնությամբ ու գեղեցկությամբ:
Հատկանշական է, որ Լոպեսը, 12 անգամ զգեստափոխվելով, ամեն անգամ փոփոխել է նաև սանրվածքն ու դիմահարդարումը:
Այդ ընթացքում նա հասցրել է ներկա լինել իր մասնակցությամբ «Երկրորդ ակտ» ֆիլմի նյույորքյան պրեմիերային, որի ժամանակ կրել է վարդագույն զգեստ:





























