ԱՄՆ-ում մահացել է ջազ երգչուհի, «Գրեմմի»-ի եռակի մրցանակակիր Նենսի Ուիլսոնը

11:30 • 14.12.18

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում 81 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ջազ երգչուհի Նենսի Ուիլսոնը, հայտնում է Washington Post պարբերականը:

Նշվում է, որ երգչուհին մահացել է տանը:

Ուիլսոնն իր կարիերայի ընթացքում երեք անգամ արժանացել է հեղինակավոր «Գրեմմի» մրցանակի: Դրանից առաջինը նա ստացել է 1965 թվականին՝ How Glad I Am երգի համար, որը ճանաչվել է R&B ոճի այդ տարվա լավագույն կատարում:

2005 և 2007 թվականներին Ուիլսոնը մրցանակների է արժանացել «Լավագույն ջազային վոկալային ալբոմ» անվանակարգում՝ իր R.S.V.P. և Turned to Blue ձայնասկավառակների համար:

ԱՄՆ-ում մահացել է ջազ երգչուհի, «Գրեմմի»-ի եռակի մրցանակակիր Նենսի Ուիլսոնը