Քեյթ Ուինսլեթը կնկարահանվի միասեռ սիրո մասին պատմական դրամայում

05:25 • 17.12.18

Բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը կնկարահանվի միասեռ սիրո մասին պատմական դրամայում՝ մարմնավորելով գլխավոր դերակատարներից մեկին: Նրա խաղընկերը կլինի Սիրշա Ռոնանը, հաղորդում է Deadline-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆիլմը կանվանվի «Ammonite», ռեժիսորը Ֆրենսիս Լին է:

Դրամայում կներկայացվի պալեոնտոլոգ Մերի Էննինգի պատմութունը, որը ստիպված դառնում է Լոնդոնի հարուստ բնակչուհու խնամողը:

Ֆիլմի դեպքերը տեղի են ունենալու 19-րդ դարի սկզբին:

Քեյթ Ուինսլեթը կնկարահանվի միասեռ սիրո մասին պատմական դրամայում