Քվենտին Տարանտինոն վտարել է իր տուն ներխուժած գողերին. TMZ

04:29 • 18.12.18

Հոլիվուդյան հանրահայտ ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի տուն գողեր են ներխուժել, սակայն ռեժիսորին հաջողվել է վտարել նրանց, գրում է TMZ պորտալը՝ ոստիկանությանը հղումով:

Պորտալի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ դեկտեմբերի 16-ին: Երկու տղամարդ գիշերը պատուհանով ներխուժել են Տարանտինոյի լոսանջելեսյան տուն, սակայն ռեժիսորը լսել է աղմուկն ու «դիմադրություն ցուցաբերել»:

Հանցագործները փախուստի են դիմել, սակայն նրանց հաջողվել է գաղանալ մի շարք թանկարժեք իրեր: Այս պահի դրությամբ ոստիկանությունը որոնում է հանցագործներին:

Քվենտին Տարանտինոն վտարել է իր տուն ներխուժած գողերին. TMZ