Հրապարակվել է «Օսկար»-ի հավակնորդ օտարալեզու ֆիլմերի կարճ ցանկը. «Սպիտակ»-ը պայքարից դուրս է մնացել

12:05 • 18.12.18

ԱՄՆ Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված ֆիլմերի կարճ ցանկը, որում, սակայն, չի ներառվել հայ-ռուսական արտադրության «Սպիտակ» ֆիլմը:

Հայտնի է, որ ռեժիսոր Ալեքսանդր Կոտի՝ 1988թ. ողբերգական երկրաշարժի մասին «Սպիտակ» ֆիլմն ավելի վաղ ներկայացվել էր հեղինակավոր «Օսկար» մրցանակի:

Ինչպես նշում է deadline.com-ը, կարճ ցանկում 87 ֆիլմից ընդամենը 9-ն է ներառվել:

Դրանք են  «Անցման թռչուններ» (Կոլումբիա), «Մեղավորը» (Դանիա), «Երբեք ետ մի նայիր» (Գերմանիա), «Գողերը» (Ճապոնիա), «Այկա» (Ղազախստան), «Կապերնաում» (Լիբանան), «Ռոմա» (Մեքսիկա), «Սառը պատերազմ» (Լեհաստան), «Այրվելով» (Կորեա) ֆիլմերը:

Հիշեցնենք, որ «Օսկար» մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 24-ին:

Հրապարակվել է «Օսկար»-ի հավակնորդ օտարալեզու ֆիլմերի կարճ ցանկը. «Սպիտակ»-ը պայքարից դուրս է մնացել