Մահացել է դերասանուհի և ռեժիսոր Պեննի Մարշալը

02:08 • 19.12.18

75 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր Պեննի Մարշալը:  Այդ մասին հաղորդում է «The Hollywood reporter»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մարշալը մահացել է Լոս Անջելեսում գտնվող իր տանը: 2009-ին դերասանուհու մոտ հայտնաբերվել էր ուղեղի և թոքերի քաղցկեղ:

Պեննի Մարշալին մեծ հռչակ է բերել «Լավերնան և Շիրլին» հեռուստասերիալում մարմնավորած նրա կերպարը, ինչի համար դերասանուհին արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի՝ երեք անվանակարգում:

«Մեծը» ֆիլմը, որի ռեժիսորն է Մարշալը, ամերիկյան վարձույթում հավաքել է ավելի քան 100 մլն դոլար: Նա առաջին կին ռեժիսորն է, ում ֆիլմի դիտելիությունն այդքան մեծ եկամուտ է բերել:  

 

Մահացել է դերասանուհի և ռեժիսոր Պեննի Մարշալը