Սերգեյ Բեզռուկովը խոստովանել է, թե ինչու է հեռացել նախկին կնոջից և ամուսնացել Աննա Մատիսոնի հետ (լուսանկարներ)

16:33 • 20.12.18

Օրերս թատրոնի և կինոյի ռուս դերասան, Ռուսաստանի Ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզռուկովը cosmo.ru-ի հետ անկեղծ զրույցում խոստովանել է, թե ինչն է իրեն ստիպել լքել նախկին կնոջը՝ Իրինային, և ամուսնանալ կինոռեժիսոր Աննա Մատիսոնի հետ:

Բեզռուկովն արդեն երկու տարի է, ինչ ամուսնացած է Աննա Մատիսոնի հետ: Դերասանն ու կինը երկու երեխա են մեծացնում՝ երկու տարեկան Մարիային ու վերջերս ծնված որդուն՝ Ստեփանին:

Ավելի վաղ Սերգեյն ամուսնացած է եղել դերասանուհի Իրինա Բեզռուկովայի հետ, որի հետ ամուսնությունը, դերասանի խոսքով, անհաջող է եղել:


Թերթի հետ զրույցում դերասանը խոստովանել է, որ Մատիսոնին հանդիպելուց հետո հասկացել է, որ առաջ շարժվելու ժամանակն է: Նրա համար դժվար է եղել կնոջից բաժանվելը, սակայն զգացել է, որ դա վաղ թե ուշ պետք է տեղի ունենա:


«Ես լսեցի սրտիս ձայնին, քանի որ քո մարդուն կարող ես միայն զգալ: Պետք է վստահել սեփական բնազդին»,- ասել է Սերգեյը, ապա հավելել. «Նրանք, ովքեր ամբողջ կյանքն անց են կացրել միայն մի մարդու հետ, քիչ են: Ոչ մի օրենք չկա: Յուրաքանչյուր մարդ իր ճանապարհն ունի»:

Բացի այդ՝ դերասանը միանգամից հասկացել է, որ Աննա Մատիսոնն «իր մարդն» է, և որոշել է, որ պետք է մնացյալ կյանքը հենց նրա կողքին անցկացնի:

 

 






 

 

Իրինա Բեզռուկովայի հետ







Սերգեյ Բեզռուկովը խոստովանել է, թե ինչու է հեռացել նախկին կնոջից և ամուսնացել Աննա Մատիսոնի հետ (լուսանկարներ)