«Գահերի խաղը» սերիալի նախկին դերասանը կանխատեսել է, թե ինչպիսին կլինի ֆիլմի ավարտը

20:48 • 20.12.18

Շոտլանդացի դերասան Ռիչարդ Մեդդենը, որը «Գահերի խաղը» հեռուստասերիալում մարմնավորել է Ռոբ Ստարկի դերը, կանխատեսել է ֆիլմաշարի ավարտը:

Հեռուստանախագծի նախկին մասնակցի կարծիքով՝ սերիալի վերջում կարող են մնալ միայն առասպելական թևավոր վիշապները: «Ինձ թվում է, որ արդյունքում մնալու են միայն 3 վիշապ, որոնք թռչում են ամենուրեք, իսկ մյուսները բոլորը կմահանան: Իսկապես կարող է այդպես լինել», - Корреспондент-ը մեջբերում է դերասանին:

Մեդդենը նաև ընդգծել է, որ իրեն հետաքրքիր է հետևել սերիալի զարգացումներին այն պահից, երբ նա հեռացել է նախագծից:

«Այսօր ես ուղղակի հանդիսատես եմ, դա ինձ շատ է դուր գալիս: Նախագծի մի մասը լինելու բացասական կողմերից մեկն այն է, որ ինձ մոտ սցենար կար, և ես գիտեի, թե ինչ է լինելու: Այժմ ես այն չունեմ, այնպես որ իսկապես կարող եմ վայելել տպավորիչ տեսարանը», - հավելել է դերասանը:

 

 

«Գահերի խաղը» սերիալի նախկին դերասանը կանխատեսել է, թե ինչպիսին կլինի ֆիլմի ավարտը