«Սա ուղղակի գերբնական է». Ավստրալիայի Մադամ Տյուսոյի թանգարանում Աքվամենի կերպարում Ջեյսոն Մոմոայի մոմե արձանն ապշեցրել է դերասանին (լուսանկար, տեսանյութ)

11:42 • 20.12.18

Ամերիկացի հայտնի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ջեյսոն Մոմոան Սիդնեյում երկրպագուների հետ հանդիպման շրջանակում այցելել է Մադամ Տյուսոյի թանգարան, որտեղ տեղադրված է Աքվամենի կերպարում իր մոմե արձանը, որն ապշեցրել է դերասանին, գրում է Daily Mail-ը:

Երեսունիննամյա հոլիվուդյան դերասանը մոտեցել է սեփական արձանին և հավանություն տվել դրան՝ կատակով շոյելով իր մոմե նմանակի մազերը:

Ջեյսոնը խոստովանել է, որ արձանի՝ իրեն այդքան նման լինելն ապշեցրել է իրեն:


«Սա ուղղակի գերբնական է, մասնագետները հրաշալի աշխատանք են կատարել»,- ասել է դերասանը:

«Գահերի խաղը» ֆիլմի աստղը դիրք է ընդունել արձանի կողքին և անգամ իր ծաղկաշղթան անցկացրել դրա պարանոցի շուրջ:

Մոմոան Ավստրալիայում է՝ ներկայացնելու 2018թ.-ին նկարահանված իր նոր բլոկբաստերը՝ «Աքվամեն» ֆիլմը, (Aquamen), որտեղ նկարահանվել են Նիկոլ Քիդմանը, Էմբեր Հերդը և այլ հայտնի դերասաններ:

 

 

 











«Սա ուղղակի գերբնական է». Ավստրալիայի Մադամ Տյուսոյի թանգարանում Աքվամենի կերպարում Ջեյսոն Մոմոայի մոմե արձանն ապշեցրել է դերասանին (լուսանկար, տեսանյութ)