Մակոլեյ Կալկինը կրկին նկարահանվել է «Տանը միայնակ» ֆիլմի հայտնի տեսարաններում (տեսանյութ)

15:26 • 20.12.18

Ամերիկացի դերասան Մակոլեյ Կալկինը, առավել հայտնի «Տանը միայնակ» ֆիլմում գլխավոր դերով, Google-ի ձայնային օգնականի գովազդում վերապատկերել է ֆիլմի հայտնի տեսարանները: Տեսանյութը տեղադրվել է ընկերության YouTube-ի էջում:


Հոլովակի սցենարի համաձայն՝ ֆիլմի՝ արդեն մեծ գլխավոր դերակատարը սուրբծննդյան տոներին կրկին տանը միայնակ է մնում, սակայն Google-ի ձայնային օգնականն օգնում է նրան լուծել բոլոր խնդիրները: Մասնավորապես՝ Կալկինի հերոսը խնդրում է ձայնային օգնականին միացնել «Քևին» գործողությունը, որը տանը շատ մարդու գտնվելու պատրանք է ստեղծում: Նա նաև հիշեցումներ է թողնում իր համար և ղեկավարում «խելացի տուն» համակարգը:


Հազարավոր մարդիկ հավանել են հոլովակը: Օգտատերերն այն համացանցի կողմից սուրբծննդյան լավագույն նվերն են համարել, ինչպես նաև այն անվանել 2018թ.-ի լավագույն գովազդային հոլովակ:


Հայտնի է, որ 2017թ.-ին դերասանը մասնակցել էր ֆրանսիական Kenzo նորաձևության տան համար կարճամետրաժ ֆիլմի նկարահանումներին:

 



Մակոլեյ Կալկինը կրկին նկարահանվել է «Տանը միայնակ» ֆիլմի հայտնի տեսարաններում (տեսանյութ)