Բեյոնսեի նոր ալբոմն անօրինական կերպով համացանցում է հայտնվել

14:47 • 21.12.18

Հայտնի երգչուհի Բեյոնսեի նոր ալբոմն անօրինական կերպով համացանցում է հայտնվել, գրում է Hollywood Reporter-ը:

Լրատվամիջոցի տվյալների համաձայն՝ ալբոմը ներբեռնվել է Spotify հարթակում՝ «Queen Carter» անունով օգտատիրոջ կողմից: Այժմ այն ջնջված է:

Խոսքը Have Your Way վերնագրով 10 երգերի հավաքածուի մասին է: Լրատվամիջոցը նշում է, որ դրանում եղել են ինչպես հին, այնպես էլ նոր երգեր:

Լուրեր կան այն մասին, որ համացանցում է հայտնվել Back Up, Rewind վերնագրով ևս մի ալբոմ:

Բեյոնսեի նոր ալբոմն անօրինական կերպով համացանցում է հայտնվել