Disney-ից պատմել են «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նոր մասի ստեղծման ընթացքի մասին
Disney ընկերության ղեկավար Շոն Բեյլին հաստատել է տեղեկությունն այն մասին, որ դերասան Ջոնի Դեփը չի մասնակցելու «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի նոր մասի նկարահանումներին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Բեյլին հայտնել է նաև, որ սցենարիստներն արդեն աշխատում են նոր ֆիլմի սյուժեի ուղղությամբ:
Նրա խոսքով՝ ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցելու համար հրավիրվել են «Դեդփուլ» ֆիլմի սցենարիստներ Ռեթ Ռիզը և Փոլ Վերնիկը:
«Կարիբյան ծովի ծովահենները» հինգ մասից բաղկացած արկածային ֆիլմաշար է, որում գլխավոր դերակատարմամբ հանդես է եկել Ջոնի Դեփը՝ մարմնավորելով ծովահենների նավապետ Ջեք Ճնճղուկի դերը:










