Fox-ն ու Disney-ը «Տանը մենակ» ֆիլմի շարունակությունը կնկարահանեն

05:50 • 22.12.18

Fox և Disney կինոստուդիաները մտադիր են վերաթողարկել հանրահայտ «Տանը մենակ» կատակերգությունն ու նկարահանել դրա շարունակությունը: Ինչպես հաղորդում է Splash Report-ը, նախագիծը շատ կարևոր է ընկերությունների համար:

Այժմ պրոդյուսերները նոր կատակերգության համար ռեժիսոր են փնտրում, որը կփոխարինի Քրիս Կոլամբուսին: Հայտնի է, որ սցենարի հեղինակը կլինի Միքի Դեյը, որը հայտնի է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» (Saturday Night Live) հեռուստաշոուով:

Բացի այդ, նախատեսվում է, որ նոր ֆիլմում կնկարահանվեն ամերիկացի հայտնի կատակերգու դերասաններ Ուիլ Ֆերրելն ու Մելիսա Մաքքարթին: Վերջինիս հետ ներկա պահին բանակցություններ են ընթանում:

Նշվում է, որ նոր ֆիլմը չի լինի նախորդ մասերի ռիմեյքը, այլ կլինի ֆիլմաշարի նոր շարունակությունը և կնկարահանվի Դուեյն Ջոնսոնի մասնակցությամբ նոր «Ջումանջիի» ոճով:

Fox-ն ու Disney-ը «Տանը մենակ» ֆիլմի շարունակությունը կնկարահանեն