Ռոբերտ Զեմեկիսի նոր ֆիլմը Universal Pictures-ին կարող է 50 մլն դոլարի վնաս բերել

17:01 • 25.12.18

Ամերիկացի հայտնի ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսի «Բարի գալուստ Մարվեն» (Welcome to Marwen) ֆիլմը կարող է Universal Pictures ֆիլմարտադրության ընկերությանը 50 մլն դոլարի վնաս բերել, հաղորդում է Deadline-ը:

Հայտնի է, որ ֆիլմն ԱՄՆ-ում կինովարձույթում հայտնվելուց հետո առաջին հանգստյան օրերին 2,5 մլն դոլար է հավաքել, մինչդեռ ֆիլմի բյուջեն 40 մլն է կազմել: 

Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա: Այն պատմում է դաժան հարձակման ենթարկված տղամարդու մասին, որը հոգեբանական տրավման հաղթահարելու յուրօրինակ միջոց է գտնում: Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է դեկտեմբերի 21-ին և այնքան էլ մեծ հավանության չի արժանացել: Քննադատները բացասական են գնահատել այն: 

Ինչպես նշում է հարթակը, ռեժիսորի նախորդ երկու ֆիլմերը նույնպես չեն վաճառվել:

 

Похожее изображение

 

Ռոբերտ Զեմեկիսի նոր ֆիլմը Universal Pictures-ին կարող է 50 մլն դոլարի վնաս բերել