Հղի Ջեսիկա Սիմփսոնը՝ ընտանիքի հետ սուրբծննդյան ժամերգությունից հետո եկեղեցուց դուրս գալիս (լուսանկարներ)
Պապարացիները լուսանկարել են ամերիկացի երգչուհի, դիզայներ Ջեսիկա Սիմփսոնին և նրա ընտանիքին սուրբծննդյան ժամերգությունից հետո եկեղեցուց դուրս գալիս, գրում է dailymail.co.uk-ը:
Իր երրորդ երեխային սպասող Սիմփսոնը եղել է ամուսնու՝ Էրիկ Ջոնսոնի, երկու երեխաների, ընտանիքի մյուս անդամների հետ:
Լրատվամիջոցը գրում է, որ 38-ամյա երգչուհին նորաոճ տեսք է ունեցել զմրուխտականաչավուն թավշյա հագուստով, սև կիպ զգեստով և բարձրակրունկ կոշիկներով:
Երգչուհու փառքի հասնելու ճանապարհը սկսվել է 1999 թվականից: Նա թողարկել է 7 ստուդիական ալբոմ, նկարահանվել բազմաթիվ հեռուստաշոուներում, ֆիլմերում և գովազդային հոլովակներում, նա նաև դիզայներ է՝ թողարկել է կոսմետիկ պարագաների, կանանց համար կոշկեղենի և պայուսակների իր շարքը:


















