Կյանքից հեռացել է դերասան Դմիտրի Մատվեևը, ով կրկնօրինակել է Սիլվեստեր Ստալոնեին և Մել Գիբսոնին

06:26 • 27.12.18

66 տարեկանում կյանքից հեռացել է մահացել է ռուս դերասան Դմիտրի Մատվեևը: այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է դերասանի ընկերը` Օլեգ Խարտուլարին:

Մահվան պատճառը, սակայն, չի նշվում:

Իր կարիերայի ընթացքում Մատվեևը խաղացել է ավելի քան 30 ֆիլմում և հեռուստասերիալում, որոնցից առավել հայտնի են «Աշնանային մարաթոնը»,  «Պետական սահման. քառասունմեկ թվական» և «Լուռ վկան»:

Նա նաև հիանալի կրկնօրինակման վարպետ էր և կրկնօրինակել է հոլիվուդյան բազմաթիվ հայտնի դերասանների, այդ թվում` Սիլվեստեր Ստալոնեին և Մել Գիբսոնին:

Կյանքից հեռացել է դերասան Դմիտրի Մատվեևը, ով կրկնօրինակել է Սիլվեստեր Ստալոնեին և Մել Գիբսոնին