Forbes-ը հրապարակել է արված ներդրումների առումով իրենց ամենաշատն արդարացրած հոլիվուդյան դերասանների ցանկը (լուսանկարներ)
Ամերիկյան հայտնի Forbes ամսագիրը կազմել է արված ներդրումների առումով իրենց ամենաշատն արդարացրած հոլիվուդյան դերասանների վարկանշային աղյուսակը:
Առաջին տեղում «Վրիժառուներ. Անվերջության պատերազմ» (Avengers: Infinity War) ֆիլմի աստղ Ջերեմի Ռեներն է: Նա իրեն վճարված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց 82,7 դոլար եկամուտ է բերել ֆիլմարտադրողներին:
Երկրորդ տեղում նույն ֆիլմում Բրյուս Բեներին մարմնավորած Մարկ Ռուֆալոն է՝ յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց 80,20 դոլար եկամուտով:
Երրորդ, չորրորդ և հինգերորդ տեղերում են հայտնվել, համապատասխանաբար, Էմի Ադամսը (69,90 դոլար), Գալ Գադոթը (60) և Քրիս Էվանսը (56,10):
Հատկանշական է, որ «Մութ աշտարակը» (The Dark Tower) ֆիլմի դերասան Մեթյու ՄքՔոնախին վճարված յուրաքանչյուր դոլարի դիմաց ֆիլմարտադրողներին բերել է ընդամենը մեկ դոլար և մեկ ցենտ եկամուտ:
Ջերեմի Ռեներ
Մարկ Ռուֆալո
Էմի Ադամս











