Արմեն Ջիգարխանյանը հայտնվել է ռուսական լրատվամիջոցների կողմից ամենաշատ հիշատակված դերասանների ցանկում
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հայտնվել է ռուսական լրատվամիջոցների կողմից ամենից շատ հիշատակվող անձանց ցանկում: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:
Մեդիա ոլորտում ուսումնասիրություններ կատարող Медиалогия ընկերության տվյալներով՝ Ջիգարխանյանը երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել 2018-ին ամենից շատ հիշատակված դերասանների ցանկում: Լրատվամիջոցներում նրա մասին հիշատակում է արվել 27 604 անգամ: Առաջին տեղը նա զիջել է դերասան Կոնստանտին Խաբենսկուն, որին ԶԼՄ-ները հիշատակել են 27 819 անգամ:
Տարվա ամենաշատ հիշատակված դերասանների առաջատար հնգյակում ընդգրկվել են նաև Սերգեյ Բեզռուկովը, Դանիլա Կազլովսկին և Վլադիմիր Մաշկովը:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ ամենից շատ մեջբերվող լրագրողների ցանկը, որը նույնպես կազմել էր Медиалогия ընկերությունը, գլխավորել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:










