Ուիլ Սմիթի սուրբծննդյան հոլովակը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)
Ամերիկացի հայտնի դերասան Ուիլ Սմիթի սուրբծննդյան հոլովակը համացանցի հիթ է դարձել: Տեսանյութը դիտել է ավելի քան 7,8 մլն մարդ:
Նա տեսանյութում ցույց էր տվել, թե ինչպես է իր ընտանիքը պատրաստվում սուրբծննդյան տոնակատարություններին: Մասնավորապես՝ դերասանն Instagram-ի իր էջում հրապարակած հոլովակում ընտանիքի անդամներին ստիպել է սուրբծննդյան թեմայով զվարճալի հագուստներ փորձել: Իսկ ինքը Սանտա Կլաուսի պատկերներով կարմիր գիշերազգեստով և գլանաձև կանաչ գլխարկով է եղել:
Տեսանյութում դերասանը ցույց է տվել նաև տան սուրբծննդյան զարդարանքները և ճոխ տոնածառը:
View this post on Instagram










