Մահացել է «Փառահեղ տղաները» և «Սոպրանոների կլանը» ֆիլմերում խաղացած դերասան Ֆրենկ Ադոնիսը
Լաս Վեգասում 83 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Ֆրենկ Ադոնիսը, գրում է TMZ-ն:
Դերասանի կինը հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ մի քանի տարի առաջ նա երիկամների հիվանդություն է ձեռք բերել: Վերջին 9 օրը նա անցկացրել է հիվանդանոցում՝ թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված:
«Մենք կկարոտենք նրան: Նա հիանալի հայր էր ու հիասքանչ ամուսին: Նա օգնում էր իր բոլոր ընկերներին: Մեծ գրող, ռեժիսոր, դերասան և իմ լավագույն ընկերը»,- ասել է դերասանի կինը:
Ադոնիսը նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում: Նրան առավել մեծ ճանաչում են բերել «Փառահեղ տղաները», «Կատաղած ցուլ», ինչպես նաև «Սոպրանոների կլանը» սերիալը:










