Մահացել է իսրայելցի գրող Ամոս Օզը

19:21 • 28.12.18

Ուրբաթ կյանքից հեռացել է հայտնի իսրայելցի գրող Ամոս Օզը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի պետական ռադիոյին, գրողը մահացել է 79 տարեկան հասակում:

Գրողի դուստրը՝ Ֆանիան, թվիթերյան հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ հայրը մահացել է քաղցկեղից: Նա մահացել է քնի ժամանակ վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով:

Օզը ծնվել է 1939-ին Երուսաղեմում և հանդիսանում էր իսրայելցի առաջադեմ հեղինակներից ու մտավորականներից մեկը: Նրա գրքերը թարգմանվել են հինգ տասնյակ լեզվով:

 

Մահացել է իսրայելցի գրող Ամոս Օզը