Սառցե տաճարներ, վիշապներ և լաբիրինթոսներ. Չինաստանում բացվում է հսկայական սառցե քաղաք-այգին (տեսանյութ)
Չինաստանում բացվում է հսկայական սառցե այգին, որը 30 000 քառ. մետր տարածք է զբաղեցնում: Ընդհանուր առմամբ, քաղաք-այգում շուրջ 29 սառցե քանդակ է ներկայացված:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, այգու պաշտոնական բացումը տեղի է ունենալու այսօր, սակայն լրագրողներն արդեն հասցրել են նկարահանումներ իրականացնել այգու տարածքում:
Ինչպես պարզվել է, ամենաբարձր քանդակի բարձրությունը հասնում է 21 մետրի: Այստեղ կան նաև սառցե լաբիրինթոսներ, տաճարներ, լեռներ, ատրակցիոններ, վիշապներ, արջեր և նավակներ:
Այստեղ շուրջ 300 մասնագետ է աշխատել՝ սառցե քաղաքը կառուցելու համար: .jpg?1546009317805)











