Ռեփեր Տիմատին իր երկրպագուին Մոսկվայում 2 սենյականոց բնակարան է նվիրել

12:45 • 28.12.18

Ամանորի առթիվ ռուսաստանաբնակ 35-ամյա ռեփեր Տիմատին որոշել է նվերներով ուրախացնել ոչ միայն իր հարազատներին ու մտերիմներին, այլ նաև երկրպագուներին: Օրերս Black Star լեյբլի սեփականատերը տոնական վիճակախաղի ժամանակ Մոսկվայում 2 սենյականոց բնակարան է խաղարկել: Հաղթող է դարձել Ելիզավետա Մյակիշևա անունով մի աղջիկ:


Տիմատիի երկրպագուն չի կարողացել զսպել հույզերը, նա արտասվել է հաղթանակի մասին իմանալուն պես, գրում է woman.ru-ն:


«Սրանք ուրախության, երջանկության արցունքներ են: Ես չեմ կարող նկարագրել այդ հույզերը, դրանք աննկարագրելի զգացողություններ են… Ես, անշուշտ, շնորհակալ եմ Տիմատիին, Black Star թիմին նման բացառիկ հնարավորության համար»,- գրել է աղջիկն Instagram-ի իր էջում:


Ի դեպ, մոտ ապագայում ռեփերը մտադիր է իր հետևորդների շրջանում Roll-Royce Phantom ավտոմեքենա խաղարկել:

Ռեփեր Տիմատին իր երկրպագուին Մոսկվայում 2 սենյականոց բնակարան է նվիրել