20 տարի առաջ ես կծիծաղեի. Անջելինա Ջոլին չի բացառել, որ կառաջադրվի որպես ԱՄՆ նախագահի թեկնածու

04:20 • 29.12.18

Հոլիվուդյան դերասանուհի, ՄԱԿ-ի Փախստականների հարցով հատուկ ներկայացուցիչ Անջելինա Ջոլին չի բացառել, որ կառաջադրի թեկնածությունն ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններին: Այդ մասին դերասանուհին ասել է BBC Radio-ի եթերում` պատասխանելով հաղորդավար Ջասթին Ուեբի հարցին:

«Եթե այդ մասին ինձ 20 տարի առաջ հարցնեիք, ես կծիծաղեի... Անկեղծ, չգիտեմ: Ես միշտ ասում եմ, որ կլինեմ այնտեղ, որտեղ իմ կարիքն զգում են», - նշել է Ջոլին:

Լրագրողը կարծիք է հայտնել, որ դերասանուհին կարող է հաջողությամբ մասնակցել ընտրություններին` դառնալով Դեմոկրատական կուսակցության թեկնածուն: Ի պատասխան` հոլիվուդյան աստղը միայն «շնորհակալություն» է հայտնել և չի ցանկացել այլևս խոսել այդ թեմայով:

2017 թվականին Անջելինա Ջոլին խիստ քննադատել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` միգրանտների նկատմամբ վարվող քաղաքականությունը:

20 տարի առաջ ես կծիծաղեի. Անջելինա Ջոլին չի բացառել, որ կառաջադրվի որպես ԱՄՆ նախագահի թեկնածու