91 տարեկանում մահացել է հայտնի Killing Me Softly երգի բառերի հեղինակը
ԱՄՆ-ում 91 տարեկանում մահացել է «Օսկար»-ի և «Գրեմմի»-ի մրցանակակիր, երգահան, հայտնի Killing Me Softly հիթի բառերի հեղինակ Նորման Գիմբելը, գրում է BBC-ն՝ հանգուցյալի ընտանիքին հղումով:
Գիմբելը մահացել է դեկտեմբերի 19-ին՝ Կալիֆոռնիա նահանգի Մոնտեսիտո շրջանի իր տանը:
Երաժշտության իրավունքներով զբաղվող MBI ընկերությունը նրան նկարագրել է որպես «հիրավի տաղանդավոր և բեղմնավոր երգահան», որին ընկերներն ու երկրպագուները շատ կկարոտեն:
Գիմբելը բազմաթիվ երգերի բառերի հեղինակ է: Նա առավել հայտնի է ֆիլմերի և հեռուստասերիալների համար գրված երգերի հեղինակությամբ: Երգահանը երկար տարիներ համագործակցել է Killing Me Softly երգի երաժշտության հեղինակ Չարլզ Ֆոքսի հետ: Նրանց համատեղ հեղինակած երգը 1973թ.-ին «Գրեմմի» մրցանակի է արժանացել:
Երգն ի սկզբանե ձայնագրվել է Fugees խմբի կողմից, սակայն հետագայում ունեցել է բազմաթիվ «քավր» տարբերակներ:










