Ֆրանսիացի դերասան Վենսան Կասելի 21-ամյա կինը հղի է. JustJared (լուսանկարներ)
Ֆրանսիացի հայտնի դերասան Վենսան Կասելի 21-ամյա կինը՝ մոդել Թինա Կունակին հղի է, գրում է JustJared-ը:
Պորտալի տվյալների համաձայն՝ վերջին շրջանի լուսանկարներում երևում է Կունակիի կլորիկացած փորիկը:
Դեռ ոչ դերասանը, ոչ մոդելը չեն հաստատել հղիության մասին լուրերը:
Հիշեցնենք, որ դերասանն ու մոդելն իրենց ամուսնությունը կնքել էին ֆրանսիական Բիդար քաղաքի քաղաքապետարանում։
Ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում մոդելը պատմել էր, որ միանգամից չի պատասխանել դերասանի ամուսնության առաջարկին, քանի որ նման առաջարկն իր համար «բոլորովին անսպասելի» էր։
Վենսան Կասելն ու Թինա Կունակին սկսել են հանդիպել 2015 թվականից՝ նրանք ծանոթացել են Իբիցայում հանգստի ժամանակ։ Նրանց հետ չի կանգնեցրել անգամ տարիքային մեծ տարբերությունը՝ 30 տարի։
Նշենք, որ 18 տարի Վենսան Կասելն ամուսնացած է եղել աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկի՝ իտալացի հանրահայտ դերասանուհի Մոնիկա Բելուչիի հետ։ Նրանք ունեն 2 դուստր, բաժանվել են 2013 թվականին։













