Եգիպտոսում հռոմեական ժամանակաշրջանին պատկանող սարկոֆագներ են հայտնաբերվել

22:54 • 30.12.18

Եգիպտոսի պատմության հռոմեական ժամանակաշրջանին պատկանող սարկոֆագներ են հայտնաբերվել Միջերկրական ծովի ափամերձ Դումյատ քաղաքի Թել-ադ-Դեյր շրջանում:

Այս մասին տեղեկացնում է РИА Новости–ին։

«Մի քանի կարմիր գույնի և օվալաձև կավե սարկոֆագներ են հայտնաբերվել, որոնք թվագրվում են հռոմեական ժամանակաշրջանին», - ասվում է երկրի հնագույն հուշարձանների հարցերով նախարարության՝ կիրակի հրապարակած հաղորդագրության մեջ:

 Հնագույն հուշարձանների հարցով Գերագույն խորհրդի ներկայացուցչի խոսքով՝ սարկոֆագներից մի քանիսի վրա կարելի է մարդկանց դեմքեր նշմարել, մյուսների վրա՝ ինժեներական սարքավորումների պատկերներ: Սարկոֆագներում հանգուցյալների մնացորդներ են հայտնաբերվել:

Պեղումների ընթացքում կավե ամանների և ոսկերչական իրերի հարյուրավոր նմուշներ են նաև գտնվել:

 

 

Եգիպտոսում հռոմեական ժամանակաշրջանին պատկանող սարկոֆագներ են հայտնաբերվել