2 շաբաթում՝ 188.8 մլն դոլար. «Ակվամեն»-ը շարունակում է գլխավորել հյուսիսամերիկյան կինովարձույթը
Ռեժիսոր Ջեյմս Վանի «Ակվամեն» ֆանտաստիկ ֆիլմն արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ շարունակում է գլխավորել հյուսիսամերիկյան կինովարձույթը՝ հավաքելով 188.8 մլն դոլար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, համաշխարհային կինովարձույթում ֆիլմը հավաքել է 749 մլն դոլար:
Նշվում է, որ ստորջրյա աշխարհում ծավալվող հետաքրքիր իրադարձությունների մասին ֆիլմում նկարահանվել են Ջեյսոն Մամոան, Ամբեր Հըրդը, Նիկոլ Քիդմանը, Ուիլյամ Դեֆոն, Պատրիկ Ուիլսոնը:
Հայտնի է, որ «Ակվամեն»-ում Հըրդը մարմնավորում է արքայադուստր Մերային, որին սիրահարված է Մոմոայի կերպարը:










