Մերձմոսկովյան շրջանում մահացել է երգիչ ու կոմպոզիտոր Քրիս Քելմին
Ռուսաստանի Դաշնության Մերձմոսկովյան շրջանում հունվարի 1-ին 63 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի երգիչ ու կոմպոզիտոր Քրիս Քելմին, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ երգիչը կյանքից հեռացել է սրտի կանգի պատճառով: Նրա մահվան բուն պատճառը հայտնի կդառնա բժշկական փորձաքննությունից հետո:
Լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին շրջանում բժիշկները հաճախ էին այցելում երաժշտին, որը գանգատվում էր հիմնականում սրտի ու լյարդի հետ կապված խնդիրներից:
Նշվում է, որ Քելմին հունվարի 1-ին մահացել է մինչ շտապօգնության բրիգադի հասնելը, չի բացառվում, որ մահվան կարող էր հանգեցնել ալկոհոլի չարաշահումը:










